կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 16:04
Տարածաշրջան

ԶԼՄ-ները հայտնում են Սիրիայում իրանցի զինվորականի մահվան մասին

ԶԼՄ-ները հայտնում են Սիրիայում իրանցի զինվորականի մահվան մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողը մահացել է Սիրիայում։ Այս մասին տեղեկացնում է IRIB հեռուստաալիքը. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Աբոլֆազլ Սառլակը մահացել է մայիսի 10-ին, սակայն IRIB-ը չի մանրամասնում մահվան պատճառները։ Մարտ ամսին իրանական ԶԼՄ-ները հայտնել էին իրանցի բարձրաստիճան զինվորական Ֆարհադ Դաբիրիանայի մահվան մասին, ով ժամանակին ղեկավարել էր Պալմիրայում գտնվող զորքերը։

Սիրիայում գտնվում են միայն իրանցի խորհրդատուները, որոնք խորհրդատվություն են իրականացնում սիրիական զորքերի համար՝ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով։