|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հունիսի տվյալներով` Ռուսաստանը օրական 10,53 մլն բարել նավթ է արդյունահանել, ինչը ռեկորդ է` սկսած 1988 թվականից. գրում է Ведомости-ն: Այսպիսով` Ռուսաստանն առաջ է անցել Սաուդյան Արաբիայից, որն օրական 9,47 բարել է արդյունահանում:
Ըստ պարբերականի` ռեկորդին նպաստել են մի շարք գործոններ: Նախ` «Ռոսնեֆտ»-ը կարողացել է ավելացնել արդյունահանումը Կրասնոյարսկի Վանկորի հանքավայրում: Բացի դրանից` արդյունահանումը մեծացրել է նաեւ «Գազպրոմը»:
Նավթը եւ գազը համարվում են Ռուսաստանի հիմնական արտահանվող ապրանքները: Ածխաջրածինները կազմում են երկրի արտահանման համարյա 80 տոկոսը: