կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-07 16:54
Հասարակություն

World of Tanks հայտնի համակարգչային խաղի քարտեզի վրա նշված են Ստեփանակերտի ու Բերձորի հայկական անունները. սպասվում է Բաքվի հիստերիան

World of Tanks հայտնի համակարգչային խաղի քարտեզի վրա նշված են Ստեփանակերտի ու Բերձորի հայկական անունները. սպասվում է Բաքվի հիստերիան

Ամենահայտնի համակարգչային խաղերից մեկում՝ World of Tanks-ում, որտեղ օրեկան մի քանի միլիոն մարդ ժամանակ է անցկացնում, առկա քարտեզի վրա Արցախի Հանրապետության տարածքների վրա նշված են Ստեփանակերտ և Բերձոր քաղաքները. հայտնում է Infoteka24.ru կայքը։

Կայքը գրում է, որ չնայած քարտեզի վրա չկան Արցախի սահմանները (ոչ միայն Արցախի, այլև ոչ մի երկրի՝ խաղի բնույթից ելնելով՝ խմբ.), այնուամենայնիվ դա փաստում է, որ խաղի ստեղծողները Արցախը ճանաչում են որպես հայկական հող։

Նշենք նաև, որ համակարգչային խաղն ունի 20 սերվեր, որից յուրաքանչյուրի վրա գրանցվախծ է 350-500 հազար խաղացող։ Այսինքն մի քանի միլիոն մարդ կարողացել է քարտեզի միջոցով ծանոթանալ հայկական քաղաքների անուններին։

Անկասկած մոտակա օրերին Բաքվում կսկսվի հիստերիա այս քարտեզի պատճառով։