Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ անգամ չեմ կրկնել միտքը, որ մենք կարիք ունենք սովորելու ցանկացած խոսք, բանաձեւում օգտագործված դարձվածք, ցանկացած տեղեկություն օգտագործել ի շահ մեզ, ինչքան էլ այն դուրեկան լինի մեր անձնական կարծիքին կամ ոչ։ Այս մասին Facebook- իր էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անձնականից վեր է պետք կանգնել ու մտածել մեր ընդհանուր՝ ազգային շահի մասին։
Մի մնացեք այլոց մեկնաբանությունների տակ, այլ զարգացրեք ձեր մեկնաբանությունը։
Ուրախ եմ, որ երեկվա նամակով ոչ միայն շնորհակալություն է հայտնվել Ռուսաստանի նախագահին նախօրեի պատմաքաղաքական խոսքի համար, այլեւ մեր ռազմավարական դաշնակցին, թշնամուն ու աշխարհին մի փոքրիկ ավելի խորն է ներկայացվել, թե տարածաշրջանում պատմականորեն ով ինչ առնչություն ունի։ Վստահ՝ լավ առիթ է, որ երեկվա Էրդողանի խոսքին, թե ինքը նույն իրավունքից է օգտվում, ինչ Պուտինը, տեղին էր հիշեցնել այն, ինչ նշված է հայտնի նամակում։
Պետք է սովորենք օգտվել ինչպես խոսքի, այնպես էլ ստեղծված ցանկացած իրավիճակի հայկական մեկնաբանությունն առաջ տանել։ Իսկ դրա համար եկեք իրար քննադատելու էներգիան իրար օգնելու էներգիայի փոխարինենք։
Հիմա մենք էլ պետք է սովորենք ամեն ինչ մեկնաբանել ու ներկայացնել մեր օգտին։
Որովհետեւ մեր պատերազմը չի ավարտվել, իսկ մեր հաղթանակի գրավականը ազգային միասնությունն է։
Աստված պահապան մեր Հայրենիքին»: