|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Yandex.Maps ծառայությունը կրկնօրինակել է Լեռնային Ղարաբաղի գլխավոր քաղաքի Ստեփանակերտի (Խանքենդի) որոշ փողոցների անուններ, այժմ հայկական անունների հետ մեկտեղ տրվում են ադրբեջանականները, գրում է ՏԱՍՍ-ը։
Սեպտեմբերի սկզբին քարտեզներում անունները տրվել են միայն հայերեն տարբերակով։ Այժմ դրանք նշված են «ադրբեջանական անուն/հայկական անուն» ձևաչափով։ Քաղաքի գլխավոր փողոցն այժմ կոչվում է Ադրբեջանի պողոտա/ Ազատամարտիկների և այլն։
Նման իրավիճակ է նկատվում նաև Ղարաբաղի այլ քաղաքների դեպքում, փողոցներ են վերանվանվել Մարտակերտում (Ագդերե), Մարտունիում (Խոջավենդ) և այլ բնակավայրերում։