|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է արել Արցախի վերաբերյալ: Նա պատմել է, որ իր լատվիացի և լիտվացի ընկերներն արդեն մի քանի շաբաթ է` ավարտել են Արցախի մասին ֆիլմի աշխատանքները:
Բլոգերը նշել է, որ Բաքվի հեռուստառադիոընկերության կայքում գրում են, թե ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը, որն ընկերների հետ նկարել է ֆիլմը, աշխատում է հայկական քարոզչության օգտին, ինչ-որ քաղաքական պատվերներ է կատարում և անգամ մասնակցում է Ղարաբաղի անկախության համար պատերազմին:
«Մարքեթինգի տեսանկյունից՝ կարծում եմ, որ Ադրբեջանի ուշադրությունը հետաքրքիր, սակայն մինչ այժմ համեմատաբար անհայտ բլոգերների նկատմամբ և մեզ ամենաբարձր մակարդակի բարձրացնելը լավ բան է:Նման գովազդի համար սովորաբար միլիոններ են վճարում, իսկ այստեղ նստեցրել են հայ լրտեսին Ադրբեջանի քարոզչության նախարարի պաշտոնին, և գործընթացն աշխատել է: Ֆիլմը կդիտեր մոտ երկու հարյուր մարդ: Իսկ Բաքվի հիստերիայից հետո այն դիտել է մոտ հարյուր հազարը: Ժպտում եմ»,- գրել է Լապշինը: