կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 09:30
Առանց Կատեգորիա

Սամվել Ալեքսանյանն իր շահառու աշխատակիցների գումարները գրպանում է. «Իրատես»

Սամվել Ալեքսանյանն իր շահառու աշխատակիցների գումարները գրպանում է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ կառավարությունն իրար հետեւից միջոցառումների ծրագրերի մասին է հայտարարում, դրանցից ոչ միայն շատերը չեն կարողանում օգտվել, այլեւ իրական շահառուներն էլ գումար չեն կարողանում ստանալ։ Ավելի կոնկրետ։ Բոլոր իշխանությունների, հատկապես Փաշինյանի սիրած գործարար Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթիներում» աշխատողները հայտնվել են անելանելի վիճակում։

Կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ ծրագրի շահառու դարձած առեւտրի կենտրոնի աշխատակիցներին մի «քոռ» կոպեկ էլ չի հասնում։ Պատճառը հավանաբար կառավարություն-գործարար խիստ ինքնատիպ կապի մեջ է։ Մեզ դիմած բազմաթիվ աշխատողներ փաստեցին, որ երբ դիմել են բանկ իրենց հասանելիքը ստանալու նպատակով, այնտեղից նրանց փոխանցել են, թե գումարը փոխանցված է, բայց չեն կարող ստանալ, արգելք է դրված։ Մյուս բոլոր հարցերի պատասխանը մեկն է եղել. «Գնացեք ձեր գործատուի հետ հարցերը պարզեք»։

Նրանց փոխանցմամբ, առեւտրի կենտրոնների աշխատակիցները չեն էլ կարող բողոքել, քանի որ այս ծանր օրերին աշխատանք կորցնելու մտավախություն ունեն։ Իսկ այդ մտահոգությունն անտեղի չէ, որովհետեւ արդեն աշխատակիցներին նախազգուշացրել են, որ հնարավոր է կրճատումներ տեղի ունենան։

Ընդ որում, այսօրվանից արդեն ոմանք շաբաթը մի օր ոչ աշխատանքային օրվա փոխարեն հարկադիր պարապուրդի են ուղարկվում 2-3 օր։ Դրան գումարած ամեն օր աշխատակիցներն իրենց միջոցներով են տաքսիով աշխատանքի գնում-գալիս, եթե ընդմիջման գումարն էլ հանում ենք, տակը ոչինչ չի մնում։ Ստացվում է՝ բարեգործություն են անում Հայաստանի ամենախոշոր գործարարին։

Ամենաուշագրավն այն է, որ արտակարգ դրության պայմաններում ոչ մի օր չփակված «Երեւան սիթի» առեւտրի կենտրոնների ղեկավարությունը, որ ի տարբերություն մյուս տնտեսավարող սուբյեկտների, ֆինանսական մեծ կորուստներ չի ունեցել, անգամ մեկ կոպեկով չի ուզում սեփական աշխատողներին աջակցել, դեռ մի բան էլ՝ պետության փոխհատուցումն է կոպեկ առ կոպեկ խլում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում