կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-10 10:12
Քաղաքական

Սամվել Ալեքսանյանն առաջ է մղում քրոջ որդուն. «ՀԺ»

Սամվել Ալեքսանյանն առաջ է մղում քրոջ որդուն. «ՀԺ»

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանում շուտով կբացվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգա Մոլ Մասիվ» բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնը: Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ այդ մոլը Երևանի ամենամեծ մոլն է իր չափսերով, ենթակառուցվածքներով և նախատեսված գործառույթներով:

Պարզվում է, որ մոլի կառուցապատումն իրականացվել է պատգամավորի քրոջ որդու՝ Արթուր Պետրոսյանին պատկանող «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ընկերության միջոցով: Պետրոսյանը ընկերությունը հիմնադրել է 2014 թվականին: Արթուր Պետրոսյանը Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 139-րդ համարը: Հանրապետական կուսակցության ավագանու ընտրությունների համար բացված կայքում Արթուր Պետրոսյանի կենսագրականում բացակայում է նրա բիզնես գործունեության մասին հատվածները: Պարզապես գրված է, որ Պետրոսյանը սովորել է Երևան քաղաքի 179 միջնակարգ դպրոցում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան), ապա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ծառայել է ՀՀ զինված ուժերում, ՀՀԿ անդամ է և ակտիվ հասարակական գործիչ:

 Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու հետ քաղաքապետարանն ամենամեծ գործարքը կնքել է 2016 թվականի հունվարի 21-ի՝ Տարոն Մարգարյանի որոշման հիմքով: Գայի պողոտայի 14/1 հասցեում, «Էյ Ընդ Փի Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից 1172.98 քմ մակերեսով տարածքը ուղղակի վաճառքի միջոցով քաղաքապետարանն օտարել է ընկերությանը` կադաստրային արժեքով, որը կազմում է 8 միլիոն 163 հազար դրամ:


Արթուր Պետրոսյանը կամ «Էյ Ընդ Փի Գրուպ»-ը «Մեգա Մոլ Մասիվ» առևտրի կենտրոնի հսկայական տարածքի համար վճարում է փոքրիկ գումար: Քաղաքապետարանից մեր մյուս հարցին ի պատասխան՝ հայտնել են, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան 14 հասցեում գտնվող՝ դեռևս շինարարական աշխատանքները չավարտված, առևտրի կենտրոնի համար վճարվում է 1 միլիոն 397 հազար ՀՀ դրամ գույքահարկ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: