կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-15 16:39
Քաղաքական

Սերժ Սարգսյանը` ''վերջին բոլշեւիկ'', իսկ Սամվել Ալեքսանյանն էլ օլիգարխ է . գեներալ Մանվել

Սերժ Սարգսյանը` ''վերջին բոլշեւիկ'', իսկ Սամվել Ալեքսանյանն էլ օլիգարխ է . գեներալ Մանվել

«Սամել Ալեքսանյանը 20 տարի ա երկրապահի անդամ ա, համ էլ ինքը որպես սպա ա էլե 5-րդ բրիգադում»,- այսօր` ԵԿՄ 10-րդ համագումարի ավարտից հետո, լրագրողներին ասաց ԵԿՄ վարչության վերընտրված նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը' անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը դարձավ ԵԿՄ վարչության անդամ:

 

«Ալեքսանյանն օլիգարխ ա, իրա մասին սաղ էլ կարան բաներ ասեն, բայց դե, վերջիվերջո, ինքն էլ ա մարդ, մեր պետության անդամն ա: Դա չի նշանակում, որ ինքը օլիգարխ ա, ուրեմն չպետք է ասենք, որ ինքը երկրապահի անդամ չի եղել»,- Սամվել Ալեքսանյանի մասին ասաց Մանվել Գրիգորյանը:

 

Իսկ ԵԿՄ համագումարի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ իր արած արտահայտությունը' «վերջին բոլշեւիկ», գեներալը բացատրեց նրանով, որ դա փոխաբերական արտահայտություն է, ու իրենք բոլորն էլ բոլշեւիկ են` նկատի ունենալով, որ վաղը, մյուս օրը նոր սերունդն է գալու ասպարեզ, ու իրենք պետք է իրենց տեղը զիջեն նրանց:

 

Նա խոսեց նաեւ այս օրերին հրապարակ ելած ազատամարտիկների մասին ու, անդրադառնալով Սերժ Սարգսյանի բնորոշմանը' «հրապարակում նվնվացող» ազատամարտիկներ, նշեց, թե ինքը ազատամարտիկներին վարկաբելելու հետ համաձայն չէ, բայց համաձայն է, որ ազատամարտիկին նվնվալը սազական չէ:

 

Մանվել Գրիգորյանն անդրադարձավ նաեւ ազատամարտիկների սոցիալ-կենցաղային խնդիրներին, պատասխանեց կալանավորված ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի վերաբերյալ հարցին եւ այլն: