կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-30 23:34
Քաղաքական

Համոզվել ենք, մուծել ենք, արդեն մյուս ձմեռվանն էլ ենք պատրաստ մուծել, ու էդ հեռախոսը հեռու դրեք իրանից, գժվացրեց. Բ. Եսայան

Համոզվել ենք, մուծել ենք, արդեն մյուս ձմեռվանն էլ ենք պատրաստ մուծել, ու էդ հեռախոսը հեռու դրեք իրանից, գժվացրեց. Բ. Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար  Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էս 10 օրվա մեջ. Լավրովն ասումա փուլային ենք քննարկում, Քյավառում իրավիճակը վերահսկողությունից դուրսա եկել, ոստիկանության պահպանության տակ գտնվող հիվանդանոց են ջարդուփշուր անում, մարդկանց կոկորդն են կտրում, ԱԺ-ում իրար են հայհոյում, ԱԺ փոխնախագահը այգում կռիվա սարքում, իրեն մեղադրում են առանց դատարանի որոշման սեփականությունը վաճառելու պահանջ-վերջնագիր ներկայացնելու մեջ, Ադրբեջանը ականանետերով գնդակոծումա սահմանը, աներձագին (իմ կումիռին) մեղադրում են 4միլիոն դոլարի մաքսանենգության մեջ, աներձագը (իմ կումիռը) Անվտանգության ծառայության նախկին պետին մեղադրումա շպիոնության մեջ ու էլի լիքը սենց բաներ, էս մարդը 15 րոպեն մեկ լայվի կոճակը սեղմումա ու կոմունալների մասինա խոսում։

Ասածս ինչա՝ մեկդ իրան ասեք, որ համոզվել ենք, մուծել ենք, արդեն մյուս ձմեռվանն էլ ենք պատրաստ մուծել, ու էդ հեռախոսը հեռու դրեք իրանից, գժվացրեց»։