Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Ինչպես համոզվել, որ Փաշինյանինը ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է:
Փաշինյանը հայտարարում է, որ «Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն:
ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»:
Այս հայտարարությունը պատճառաբանում է Բելառուսի նախագահի հայտարարություններով և մեր դեմ պատերազմում Բելառուսի մասնակցությամբ մասին պնդումներով (սա Փաշինյանի պնդումն է, որի վրա հիմնվել ադեկվատ մարդը չի կարող):
Առաջին հայցքից, բնական է, որ պետությունը և պետության ղեկավարը պետք է վերաբերմունք փոխեն որևէ այլ պետության կամ նրա ղեկավարի նկատմամբ, եթե վերջինս թշնամական վարքագիծ է դրսևորում մեր նկատմամբ:
Բայց որտեղ է բացահայտվում այս իշխանության իրական պատկանելությունը:
Մեր դեմ սանձազերծած պատերազմում ամենաակտիվ մասնակցությունն ունեցել է Թուրքիան, անձամբ Էրդողանն արդարացրել է Ալիևի բոլոր գործողությունները: Ալիևն է, որ էթնիկ զտումների է ենթարկել Արցախի հայությանը: Բայց այս երկուսի հետ Փաշինյանը խնդիր չունի, Փաշինյանը խնդիր չունի Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու դեպքում:
Երբ խոսքը Ադրբեջանի, Թուրքիայի ու նրանց ամբողջապես սատարող այլ ուժորի մասին է` օրինակ Հունգարիայի, Փաշինյանը վերածվում է «դիվանագետի», երբ խոսքը ՀՀ դաշնակիցների, պոտենցիալ դաշնակիցների, անհարթ հարաբերությունների, բայց ոչ թշնամիների մասին է, Փաշինյանը վերածվում է «սկզբունքային ինքնիշխանի» ով չի հանդուրժում որևէ թթու խոսք:
Մեր վիճակում գտնվող պետության կազմաքանդման ամենահեշտ տարբերակներից մեկը մեր թշնամիներին բարեկամ, դաշնակիցներին կամ ոչ թշնամիներին թշնամի ներկայացնելն ու Հայաստանը Սիրիայի կամ Ուկրաինայի վերածելն է»: