|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Ուկրաինայի հարցով գործարք կնքել՝ հիշեցնելով, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը պատրաստ է երկրորդական տուրքեր սահմանել ռուսական նավթի վրա։ Նրա խոսքերը հայտնում է CNN-ը։
«Ես ուզում եմ համոզվել, որ Վլադիմիր Պուտինը կհետևի, և կարծում եմ, որ նա կկատարի: Ես չեմ ուզում երկրորդական տուրքեր մտցնել նավթի վրա: Բայց կարծում եմ, որ ինչ-որ բան կանեի, եթե մտածեի, որ նա չի անում իր աշխատանքը», - ասել է Թրամփը լրագրողներին:
Հիշեցնենք՝ մարտի 30-ին ամերիկացի առաջնորդը սպառնացել է Ռուսաստանից նավթի արտահանման նոր սահմանափակումներով, եթե ռուսական կողմի մեղքով Ուկրաինայում չկարողանա հրադադար կնքել։ Այդ դեպքում, նրա խոսքով, «ԱՄՆ-ում վաճառվող նավթի եւ այլ ապրանքների վրա երկրորդական մաքսատուրքեր կսահմանվեն մեկ ամսվա ընթացքում։