կարևոր
4381 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-27 14:59
Քաղաքական

Շատ մարդիկ համոզվել են, որ ստախոսների հետ գործ ունեն, որոնք մեր երկիրը տանում են կործանման․ Թադևոս Ավետիսյան

 

Մենք եղանք մի քանի համայնքներում, բայց կարևորը այն է, որ բոլոր տեղերում հիմնական մտահոգությունը անվտանգությունն է։ Այս մասին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Մարդիկ ամեն օր սպասում են նոր սպառնալիքի, նոր կորստի, իրականում մարդկանց մոտ կա բացասական սպասումներ, երկրորդ կարևոր հարցը, այն խոստումները, որ 2021թ․-ին տրվել էր գյուղացու կյանքի բարելավման առումով չի իրականանում և երկու համայնքում էլ սկսած դպրոցի վերանորոգման խնդրից, մինչև ոռոգման հարցեր, գյուղատնտեսական մթերքների իրացման հարցեր, իրենք պարզ արձանագրում են, որ այդ խնդիրները կան և այդ խնդիրները օր օրի ավելանում են։ Բարձրաշենում այդ մարդիկ հստակ արձանագրեցին, որ 2021թ․-ին այսօրվա իշխանությունները խոստացել էին գյուղի դպրոցի վերանորոգում։ Դպրոցը գտնվում է չափազանց վատ վիճակում և օր օրի ենթակա է փլուզման։ Բայց, փաստացի, մինչ այսօր դա չի իրականացվել։ Խոսում էին պարարտանյութի բարձր գներից, որ անհասանելի է, գյուղատնտեսական մթերքների իրացման հարցերը, նաև սոց․ հարցերը, գների այս բարձրացում, սոց․ խնդիրների խորացումը։ Մարդկանց խոստացել են, խաբել, ոչ միայն չեն կատարում, այլ՝ տրամագծորեն ճիշտ հակառակը կյանքի է կոչվում։ Շատ մարդիկ ասում էին, որ ընտրություններին վստահել են այսօրվա քաղաքական ուժին, իրենց քվեն են տվել այն հույսով, որ դրական տեղաշարժ պետք է  լինի, բայց համոզվել են, որ ստախոսների հետ  գործ ունեն, որոնք մեր երկիրը տանում են կործանման։ Մարդկանց մոտ չի կոտրվել հավատը դեպի իրենց ապագան, պայքարի իմունիտետը դեռ պահպանվում է, ուղղակի պետք է համախմբվի ժողովուրդը։ Բոլորը պատրաստ են ոտքի կանգնեն երկրի արժեքների շուրջ, դեպի պայքար մղվելու»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ մարզ եկած պատգամավորներն ու ՀՅԴ-ականներն խնդիրները ավելի խորքային ու բովանդակային էին ներկայացնում մարդկանց, քան շատ ու շատ քաղաքական գործիչներ․

«Հասարակ ժողովուրդը, ով դուրս է  եկել այդ թմբիրից և վերադարձել է ռեալ կյանք շատ հստակ տալիս են իրենց գնահատականները, խորքային էլ գիտակցում են։ Բայց ցավոք սրտի մի մեծ խումբ էլ անտարբեր է՝ հասկանալով անտարբեր է, չունի վստահություն, չունի հույս, որ բեկման հնարավորություն կա։ Մեր գործը նաև իրավիճակը օբյեկտիվ ներկայացնելն է և հույսի ներշնչումն է։ Այս իշխանությունները այնքան են վախեցրել, իրավիճակը ներկայացրել են անելանելի, որ մարդիկ արդեն կորցրել են իրենց միակ հույսը։ Օբյեկտիվ տեղեկատվության և նման հանդիպումների միջոցով մենք կարող ենք հանրության այն խավին, որ անտարբերությամբ է վերաբերվում այս ամենին, կարող ենք փոխել։ Կամ այս իշխանություններն են, որոնք մեզ հանգեցնելու են ինքնիշխանության վերջնական կորստի, կամ պետք է համախմբվենք, բեկենք իրավիճակը, իրենց քշենք, լուծենք մեր գոյաբանական խնդիրը, որը օր օրի խորանում է»,- ասաց նա։