կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-30 10:49
Քաղաքական

Սաակաշվիլին, անշուշտ, շատ վատ նշան է. Պեսկով

Սաակաշվիլին, անշուշտ, շատ վատ նշան է. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հնարավոր նշանակումն Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնին ուկրաինացիների գործն է, բայց, ընդհանուր առմամբ, նրա մասնակցությունը քաղաքականությանը «շատ վատ նշան է» համարել. հայտնում է  Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով։

RTVI-ին տված հարցազրույցում` մեկնաբանելով Սաակաշվիլի հնարավոր նշանակումն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում, Պեսկովը, մասնավորապես, նշել է. «Դա մեր գործը չէ: Եվ մեր գործը չէ, թե ով աշխատում է Ուկրաինայի կառավարությունում: Դա ուկրաինացիների գործն է», ու հավելել.  «Որքանով ես հետևում եմ հաղորդագրություններին ԶԼՄ-ներում, կարծես թե, այդ գաղափարից արդեն հրաժարվել են: Կարելի է ասել, դե, փառք Աստծո: Այսպես ասեմ. Սաակաշվիլին, անշուշտ, շատ վատ նշան է: Նա շատ վատ նշան է Վրաստանի համար. երկիրը փլուզվեց: Օդեսան ոչ մի լավ բան չստացավ, Օդեսայի համար նույնպես վատ նշան է»։

Ըստ պաշտոնյայի՝ այդ քաղաքական գործիչը «վատ նշան» դարձավ նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի համար, ով նրան նշանակել էր որպես Օդեսայի նահանգապետ:

«Նույնպես. այսպես ասենք, որ Պորոշենկոյի վարկանիշը դրանից հետո մի քիչ ընկել էր: Հետևաբար, հնարավոր է, բարին էլ դա էր: Բայց կրկին. դա մեր գործը չէ»,- ամփոփել է Պեսկովը: