Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին:
«Արամի 30 շենքը քանդելը բոլորիս տխրեցրեց, հետո հնչեցին կարծիքներ, թե այդ շենքն իրենից որևէ պատմական արժեք չէր ներկայացնում: Բոլորս լսեցինք այդ կարծիքները, հետո ավելի շատ տխրեցինք: Դուք` որպես հայտնի ճարտարապետ, չգիտե՞ք, թե որն է խնդիրը, որ հասարակ մարդիկ այսպիսի լուրերից, ամեն հին շենք քանդելուց ավելի են տխրում, և արդյոք կա՞ ինչ-որ ծրագիր, որը բոլորս կարող ենք կյանքի կոչել, որ հասարակ մարդիկ չտխրեն ու չզայրանան»,- հարցրեց Պողոսյանը:
Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ տարբեր խնդիրներ են լինում և շատ ակտիվ քննարկումներ այդ ուղղությամբ, մասնավորապես` Արամի 30-ի հետ կապված:
«Դրանք բոլորը երկու փաստաթղթով են ամրագրվում: Առաջինը ամրագրվում է հուշարձանների ցուցակով, որը ներառում է երկու կարգի հուշարձաններ՝ հանրապետական նշանակության և տեղական նշանակության: Տեղական նշանակության` համապատասխան որոշման առկայության պարագայում թույլատրվում է հուշարձանը տեղափոխել, բացի դրանից` Երևանի գլխավոր հատակագիծը կա, որով տարածքների վերակառուցումն է ամրագրվում: Կոնկրետ այդ հասցեի տարածքն ամրագրված է Երևանի գլխավոր հատակագծում, բայց խնդիրն այն է, որ պատկերասրահի հետևի հատվածում` Նալբանդյան փողոցի կողմից, դեռևս խորհրդային ժամանակներից առկա կարմիր գիծը ֆիքսված է, և այս տարածքի իրացման նպատակը եղել է այն, որ կարմիր գիծը շարունակվի մինչև Աբովյան փողոց, և փողոցը լայնանա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Արամի 30 հասցեում նախատեսված չէր որևէ կառույց, դա չէր գտնվում տվյալ կառուցապատողին ամրակցված տարածքում:
«Նա, անշուշտ, կարող էր շենքը գիշերային ձևով չքանդել, որովհետև այն կարող էր գոնե առայժմ մնալ` մինչև դրա ճակատագիրը որոշվեր: Բայց այն չի եղել ցուցակում և միջավայրային արժեք չի ներկայացրել: Մի փոքր վերևում գտնվող` Նալբանդյան փողոցի շենքերը ներկայացնում են միջավայրային արժեք»,- ասաց նախարարը:
Թևան Պողոսյանն արձագանքեց. «Այս ամենը լավ կլինի` ծրագրով ներկայացվի, որ մարդիկ հասկանան»: