Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը ԱԺ արտահերթ նիստի օրակարգ է բերել 2020 թ-ի բյուջեի մասին օրենքում փոփոխության նախագիծ, որով առաջարկում է հնարավորություն տալ գերազանցել այն սահմանափակումները, որոնք բնականոն վիճակում սահմանված են կարգավորումներով և պետք է պահպանվեն բյուջեի կատարման ընթացքում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Սա ենթադրում է թույլատրել լրացուցուցիչ արտաքին պարտք ներգրավել 260 միլիարդ դրամի չափով։
«Որովհետև տնտեսական անկման կանխատեսումը ենթադրում է նաև ՀՆԱ անկման կանխատեսում՝ 169 միլիարդ դրամով պակաս, քան ի սկզբանե ծրագրավորված էր։ Այս նպատակով առաջարկվում է սահմանել առավելագույն պակասուրդի չափ 324 միլիարդ դրամ մեծությամբ, որը 5 տոկոսն է ՀՆԱ-ի»,-պարզաբանեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով օրինագիծը։
Փոփոխության անհրաժեշտությունը նա հիմնավորեց համավարակի տնտեսական ու ֆինանսական ազդեցությունների հետևանքները մեղմելով, որպեսզի հնարավորություն ստեղծվի հարկաբյուջետային քաղաքականությունը որպես գործիք լիարժեքորեն ծառայեցնել դրան։
Նա ասաց, որ համաշխարհային տեսության անկում է նախատեսվում և գնահատվում է շուրջ 3 տոկոս, իսկ ՀՀ տնտեսությունը չի կարող անհաղորդ մնալ։ Մետաղների համաշխարհային գները անկում են ապրել և դա ևս արատաքին ցնցում կարող է գնահատվել։ Նավթի համաշխարհային գներն ու ռուսական ռուբլու ազդեցությունը ևս արտաքին ցնցում է գնահատվում։
Հայաստանի վրա այս ամենի ազդեցությունն արտահայտվում է արտաքին պահանջարկի թուլացմամբ, զբոսաշրջության և մասնավոր տրանսֆերտների ակնկալվող կրճատմամբ։
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ ներքին սահմանափակումները ևս իրենց բացասկաան ազդեցություն են ունեցել մեր երկրի տնտեսության վրա․ մեկուսացումը, կարանտինը, հիվանդության առկայությունը, տնտեսական գործունեության սահմանափակումները։
Պահանջարկի շոկերից է անորոշության մեծ աստիճանը, խնայողությունների աճը և դրանով պայմանավորված՝ ներդրումների ավելի համեստ առկայությունը կամ սպասումը, որ դրանք կկրճատվեն, հնարավոր գործազրկության աճը, ցածր եկամուտները և հնարավոր սպառման կրճատումը։
Ներքին սահմանափակումների գնահատականը, Ջանջուղազյանի խոսքով, մոտ 2-2,4 տոկոս է՝ ՀՆԱ իրական աճի կորստի չափով․ այսինքն կունենանք 2 տոկոս անկում տնտեսական աճի 4,9 տոկոս աճի կանխատեսումից։
Տնտեսության արագ վերականգնման համար հարկաբյուջետային քաղաքականությունը որպես գործիք օգտագործելով կառավարությունն առաջարկում է 150 միլիարդ դրամանոց փաթեթ հավանության արժանացնել, որտեղ 25-ական միլիարդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն տնտեսական խնդիրների ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրների մեղմման համար, իսկ մոտ 80 միլիարդ դրամ՝ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար և 20 միլիարդ դրամ՝ պահուստային միջոցներ վերաբաշխելու ըստ անհարժեշտության։
Նշենք, որ բացի 2020 թ բյուջեի մասին օրենքում փոփոխություններից, ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ևս երկու հարցեր կան։
Դրանցից մեկով առաջարկվում է որոշակի փոփոխությունների կատարում արտակարգ դրության իրավական ռեժիմի հետ կապված հարաբերությունների մասով։
Նպատակը արդեն կուտակված փորձը արտացոլելն է կարգավորումներում․ մասնավորապես՝ պարետատան, պարետի, նրա ընդունած ակտերի կարգավիճակը հստակեցնելուն միտված կարգավորումներ, սահմանափակումների իրավիճակնային դեպքերի սահմանում։
Մյուսով առաջարկվում է վերանայումներ կատարել աշխատանքային հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտում, նպատակ ունենալով կրկին համարժեքորեն արտացոլել այն փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը ծագել է՝ կապված համավարակի հետևանքով աշխատանքային հարաբերությունների տեսակետից։ Նպատակը՝ հեռավար աշխատանքի կազմակերպման հարաբերությունները կարգավորելը, հարկադիր պարապուրդի և վարձատրության հարաբերությունները, աշխատանքային պայմանագրի լուծման սահմանափակումները, ինչպես նաև որոշակի պատասխանատվության միջոցների նախատեսումը։
Մանրամասն՝ տեսանյութում․