|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Այսօր ԱԺ հանձնաժողովներում ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացնում էր գիտության, կրթության, մշակույթի ու սպորտի ոլորտների համար 2016թ. բյուջեով նախատեսված հատկացումները:
Նրան հարց ուղղեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ բյուջեում որքա՞ն գումար պահանջվեց ավելացնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում:
Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ կառավարման ամբողջ համակարգի մասով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում նախատեսված է ավելացնել 4 միլիարդ դրամ:
Հեղինե Բիշարյանը նաև հարցրեց, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հատկացված գումարն ամբողջությամբ ծախսվե՞լ է, թե՞ ոչ, հատկացված գումարը բավարարե՞ց, թե անհրաժեշտ եղան նոր ծախսեր:
Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ դրամաշնորհային ու բարեգործական հատկացումների արդյունքում հաջողվեց նախատեսված գումարը տնտեսել և այն թողնել բյուջեում: