Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության` վրացական «Фаворити стили» ընկերության արտադրած դեմքի պաշտպանիչ վահաններն արտահանվում են ԱՄՆ և Ուկրաինա. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ «Грузия Онлайн»-ին հղումով։
«Մենք թույլ տվեցինք «Фаворити стили» ընկերությանն արտահանել որոշ քանակությամբ պաշտպանիչ վահաններ: Ապրանքները մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում, Ուկրաինայում և այլ երկրներում»,- հայտարարել է առողջապահության նախարար Նաթիա Տուրնավան ու հավելել, որ Վրաստանի 9 ձեռնարկություններում ներքին սպառման համար կարվում են դիմակներ և վաճառվում սուբսիդավորված արժեքով ՝ 50 թեթրիով (կես լարի` 150 դրամ)։
Հիշեցնենք՝ «Фаворити стили» ընկերությունն «Արտադրիր Վրաստանում» կառավարության ծրագրի շահառուն է, և 2020-ի մարտից ի վեր արտադրում է պաշտպանիչ արտահագուստ, վահաններ, ակնոցներ և ախտահանող հեղուկներ: