|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Արարատ ցեմենտ» գործարանի վերաբերյալ խորհրդարանական ելույթներից հետո դրա սեփականատեր Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքը պատրաստ է ընդունել խորհրդարանական հանձնաժողովին, որի կազմում կլինեն նաև «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների անդամները, գործարանում ստուգումներ անցկացնելու նպատակով:
Ինչ վերաբերում է, 2017 թվականի համեմատ, 2018 թվականին ավելի շատ վճարված հարկերին, ապա ԲՀԿ առաջնորդն ասաց, որ գործարանն անցյալ տարի ավելի շատ է աշխատել, ինչի արդյունքում էլ ավելի շատ հարկեր է վճարել։
«Խորհրդարանական հանձնաժողովը կարող է ստուգել, թե ինչ ծախսեր են արվում ցեմենտի արտադրության ընթացքում, և արդյունքում` ինչ գնով է վաճառվում ցեմենտը»,- նշեց նա: