|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
«Նորք» ինֆեկցիոն բժշկական հիվանդանոցից տեղեկացնում են, որ բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում:
Ուստի բժշկական հիվանդանոցի բուժանձնակազմը հորդորում և խորհուրդ է տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Իսկ կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, կարող են վնասել կրողներին և ունենալ հակառակ արդյունքը՝ նպաստելով վարակի տարածմանը։