Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այժմ քաղաքապետարանի դահլիճներից մեկում ընթանում է կանաչապատման ՀՈԱԿ–ի տնօրենի մրցույթ: Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Նա մասնավորապես նշել է
«Այս պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մամուլում շատ է խոսվել: Այն անգամ վիճարկվել է դատական կարգով:
Այժմ այն ընթանում է նախարարի 16 օր առաջ ուժի մեջ մտած հրամանով, որով նախատեսվում է մրցութային հանձնաժողովում ունենալ 5 անդամ: Այդ հրամանը իբրև թե առաջադեմ է` նախատեսում է ավագանու երկու անդամի ներկայությունը: Իսկ ի՞նչ է արել մեր քաղաքապետը... երկու ավագանու անդամին էլ առանց որևէ համաձայնեցման նշանակել է իշխանկան ուժի ներկայացուցիչներից` Իմ քայլից: Փաստորեն մրցութային հանձնաժողովը բաղկացած է աշխատակազմի երեք ներկայացուցիչ և երկու իշխանական ավագանու անդամից:
Թե ինչո՞ւ են մրցույթը իրականացնում հրատապության կարգով և այս կազմով, բարդ չէ գուշակել: Միայն կասեմ, որ մասնակիցներից ոմանք արդեն պատրաստվում են կրկին դատական հայց ներկայացնել այս ապօրինությունները կանխելու համար:
Ցավալի է, բայց սա է այս իշխանությունների մոտեցումը, որը որևէ կերպ չի արդարացնում մարդկանց երբեմնի սպասումները»: