Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հոկտեմբերի 29-ին հայտարարված մրցույթը տեղի կունենա վաղը:
Yerkir.am-ի տեղեկություններով` մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Նելլի Պարոնյանը, որը նախկինում թիվ 37 դպրոցի տնօրենն էր: Նրա պաշտոնավարման տարիներն այնքան էլ հարթ չեն անցել:
Դեռ 2014-ին Պարոնյանը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից խիստ նկատողություն էր ստացել երեխաների և ծնողների հանդեպ կոպիտ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Տնօրենին նախազգուշացվել էր` նման վարքը կրկնելու դեպքում կազատվի աշխատանքից:
Այնուհետև անցյալ տարի Պարոնյանի դեմ քրեական գործ էր հարուցվել, ինչը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանությունը: Դրան հաջորդեցին ուշագրավ հանգամանքներ. նախ` 2017-ի հունիս ամսին կասեցվեցին Պարոնյանի`որպես թիվ 37 դպրոցի տնօրենի գործառույթները, այնուհետև նա աշխատանքից ազատման դիմում գրեց սեպտեմբեր ամսին:
Թե ի՞նչ ընթացք է ստացել Պարոնյանի դեմ հարուցված քրեական գործը, Yerkir.am-ը կանդրադառնա առաջիկայում: