կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-27 19:39
Քաղաքական

Ազնվորեն ում համակրեն, նա էլ գուցե անցնի. Թեհմինա Վարդանյանը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանում» ՀՈԱԿ-ի տնօրենի ընտրության մասին

Ազնվորեն ում համակրեն, նա էլ գուցե անցնի. Թեհմինա Վարդանյանը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանում» ՀՈԱԿ-ի տնօրենի ընտրության մասին

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի հանձնաժողովն, ըստ օրենքի, ունի 5 անդամ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է ավագանու 2 անդամ, երկուսն էլ, իշխող քաղաքական ուժի խմբակցությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Իսկ Դուք ի՞նչ էիք կարծում: Կարո՞ղ է կարծում էիք, որ ընդդիմադիրներին էլ կտեղեկացնեին կամ կընդգրկեին: Ի՞նչ կարիք կա: Չէ որ իշխանությունը մեկ անձի շնորհիվ ընտրված ունի 57 ավագանու անդամ: Չէ, ընկերներ, ինչպես ասեցի` փոխվել են ժամանակները: Հիմա ամեն ինչ չափից դուրս ազնիվ է: Ազնվորեն ում համակրեն, նա էլ գուցե անցնի: Ինչպես քաղաքապետն է ասում` մնացել է զուգարանները թափանցիկ լինեն»,- նշել է ավագանու անդամը:

Թեհմինա Վարդանյանը նաև գրել է. «ԽԾԲ… Չէ, ընկերներ, մի բան սխալ եք հասկացել: Հիմա նման բան չկա: Հիմա ամեն ինչ արդար է ու ազնիվ: Պետք չի նույնիսկ կասկածի տակ դնել քաղաքապետարանի աշխատանքը թափանցիկության հետ կապված»:

Նա հիշեցնում է, որ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել սույն թվականի ապրիլի 11-ին, սակայն հերթական անգամ բախվում ենք քաղաքապետի պայծառատեսությանը:

«10.04.2020 թվականին կայքում կա քաղաքապետի հրաման, որում հղում է արվում մեկ այլ հրամանի` 12.02.2020 թվականի «Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթ անցկացնելու մասին» N 444-Ա որոշումը (կետ 2):  Նման որոշում հրապարակված չէ», -գրել է ավագանու անդամը:

Այս ապուրը դեռ շատ ջուր կվերցնի, խոսքը եզրափակել է Թեհմինա Վարդանյանը:

Աավելի վաղ Yerkir.amգրել էր. քաղաքապետի կինը սրբում է պրոֆեսիոնալներին․ թիրախն այս անգամ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանն է: