Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-04-04 12:44
Առանց Կատեգորիա

Անձնական խնդիրներ կան. Ռուբեն Տերտերյանը` օպերայի թատրոնի տնօրենի մրցույթին չներկայանալու մասին

Անձնական խնդիրներ կան. Ռուբեն Տերտերյանը` օպերայի թատրոնի տնօրենի մրցույթին չներկայանալու մասին

Այժմ ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունենում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի վերջնական փուլը: Տնօրենի թափուր պաշտոնի 9 թեկնածուներից երկուսը` Գեղամ Մելիքսեթյանը և Ռուբեն Տերտերյանը, չեն ներկայացել մրցույթին:

 

Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մրցույթին չի ներկայացել, քանի որ խնդիրներ են առաջացել:

 

«Անձնական խնդիրներ կան: Մի լավ ասացվածք կա` մարդիկ ենթադրում են, Աստված` տնօրինում: Ուրիշ գործեր ունեմ, ես պետք է շտապ մի կրթական ծրագրի համար գնամ սեմինարի, դրա համար էլ չներկայացա մրցույթին»,- ասաց նա: