|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին: Այս մասին հունիսի 22-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով՝ տեղեկացնում եմ, որ համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 31-ի համար 33 արձանագրության, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցության դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին»,- շեշտեց Մարությանը:
Բացի այդ, Մարությանը նաեւ հայտարարեց, որ նույն հիմքով Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցության դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամ Նարեկ Պետրոսյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սուրեն Օհանյանին: