Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ախալքալաքում ևս ապրիլի 24-ի միջոցառումներն այլ կերպ են անցկացվել. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
«Կորոնավիրուս համավարակի հետևանքով և երկրում տիրող արտակարգ դրության պատճառով Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա միջոցառումները եւ ավանդական ջահերդը չանցկացվեցին։
Ապրիլի 23-ին երեկոյան ժամը 21։00-ին ինչպես մյուս Հայ Առաքելական եկեղեցիներում, այնպես էլ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հնչեց զանգերի ղողանջը եւ հայ ընտանիքների պատուհաններին վառվեցին մոմեր ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։
Ապրիլի 24-ի առավոտյան եկեղեցու բակում, ժամը 12։00-ին անցկացվեց բարեխոսական կարգ, որին մասնակից էին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի մանկավարժական կոլեկտիվը, ՎՀՕՄ-ի ներկայացուցիչները եւ Պատանեկան միությունը։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եվ մոմեր վառեցին շուրջ 1.5 միլիոն զոհերի հոգիների հանգստության համար։
Հիշում ենք եւ պահանջում...»,- նշված է գրառման մեջ: