|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հոկտեմբերի 24-ին, ժամը 13.15-ին` նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ, վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին:
Այս մասին հայտոնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 00-ին տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀԱԷԿ-ը դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից:
Անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են: