կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-16 16:43
Հասարակություն

Հավաքներն ու հանրային միջոցառումներն արտակարգ դրության ընթացքում արգելվում են (թարմացված)

Հավաքներն ու հանրային միջոցառումներն արտակարգ դրության ընթացքում արգելվում են (թարմացված)

 Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը՝ ՀՀ կառավարությունն արտակարգ դրություն է սահմանել երկրի ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 17:00-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը` ժամը 09:00-ն: Ստորև ներկայացնում ենք հանրային միջոցառումների ու հավաքների սահմանափակումները՝ ըստ կառավարության որոշման նախագծի:

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները. 1) կրոնական, ծիսական միջոցառումները. 2) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները. 3) ժամանցային միջոցառումները. 4) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները. 5) պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:

Որոշման փոփոխված տարբերակում թաղումների, հարսանիքների և այլ միջոցառումների ժամանակ 20 հոգուց ավելի մեկտեղ հավաքվելը արգելվում է միայն այն վայրերում, որոնք սահմանվում են պարետի կողմից։