|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երևանի քաղաքապետարանը կառավարության հետ քննարկում է իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների հաստիքային աշխատողներին օժանդակելու հարցը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում պայմանագրային հիմունքներով աշխատող աշխատակիցների հարցը քննարկվել է բազմիցս: Այն աշխատակիցները, որոնք մեր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում ծառայության մատուցման պայմանագրեր են կնքել, ցավոք սրտի, չեն կարողացել Երևանի քաղաքապետարանի բյուջեով ֆինանսական միջոցներ ստանալ որպես աշխատավարձ, որովհետև հաստիքացուցակներում և ընդհանուր Երևանի բյուջեում իրենց ներկայությունը չկա»,- նշել է Վիրաբյանը։
Նրա խոսքով՝ կառավարության հետ քննարկում են հարցը և արդեն իսկ փոխանցել են բոլոր աշխատակիցների անուն-ազգանունները գործադիրին։ Վիրաբյանը հայտնեց, որ պետք է հասկանան, թե ինչ միջոցներով և ինչ ձևաչափով հնարավոր կլինի այդ աշխատակիցներին օժանդակություն ցուցաբերել կամ աշխատավարձը վճարել:
«Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և հավանաբար մոտ օրերս կգտնենք լուծում»,-ասել է Տիգրան Վիրաբյանը: