կարևոր
3553 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-02 13:45
Քաղաքական

Դավաճաններին օժանդակելու, հերոսների դեմ շինծու գործեր հարուցելու օժանդակությունն է հանգեցրել այն աղետին, որի մեջ հիմա ապրում ենք․ Իշխանյան

Դավաճաններին օժանդակելու, հերոսների դեմ շինծու գործեր հարուցելու օժանդակությունն է հանգեցրել այն աղետին, որի մեջ հիմա ապրում ենք․ Իշխանյան

Որոշված է․ ցեղասպանության օժանդակի, դատական համակարգը քանդողի, դավաճանների համար սահմանադրություն գրող գործակալի հետ դատավարություն չկա
Դանիել Իոաննիսյան անունով ակտիվիստը դատարան հայց է ներկայացրել նրան ցեղասպանության աջակից ու բրիտանական գործակալ անվանելու համար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է արձակագիր Հովհաննես Իշխանյանը։

«Այս ակտիվիստը մեկն է այն հիմնական դերակատարներից, որը մասնակցել է դավաճանների կողմից Հայաստանի դատարանների կործանմանը՝ երկիրը հասցնելով աղետի, որի մեջ ապրում ենք հիմա։
Այս ակտիվիստը և նրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն 46 կազմակերպություններից մեկն է, որը ստորագրել է դատարանները քանդելու դավաճաններին աջակցող հայտարարությունը, որը կոչվում է «Մինչեւ հանրաքվեի անցկացումը պահանջում ենք ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը»։

Այս ակտիվիստն ուղղակի և անուղղակի մասնակից է՝

- Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած Ալեքսանդր Ազարյանի դեմ շինծու գործ հարուցելուն,
- Ալեքսանդր Ազարյանի դեմ որևէ բան չգտնելուց հետո նրա ատենախոսությունը Բարձրագույն որակավորման կոմիտեով ստուգելուն ու ստելուն, թե պլագիատ են հայտնաբերել,
- Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ շինծու գործ հարուցելուն,
- Այսպես կոչված վարչապետի հրահանգով դատարանները շրջափակելուն,
- Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դեմ շինծու գործ հարուցելուն,
- Այսպես կոչված վարչապետի մակարդակով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը խախտելուն,
- Հրայր Թովմասյանի հոր և դստեր վրա շինծու գործեր հարուցելուն,
- Այսպես կոչված իշխանության շինծու քրեական գործերին օժանդակող Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարան ներմուծելուն,
- Այսպես կոչված վարչապետի կողմից դատավորների դեմ ատելության խոսքի տարածմանը (կորոնավիրուսային դատարաններ, վնգստացող շներ, պատերի տակ տեր փնտրող դատավորներ),
- Առողջապահության նախկին այսպես կոչված նախարար արսեն թորոսյանի դատարանի վճիռը կատարելուց հրաժարվելուն,
- Սահմանադրական դատարանը քանդելուն ուղղված սահմանադրական ապօրինի հանրաքվեին
- Սահմանադրական դատարանի երեք դատավորներին՝ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին, Հրանտ Նազարյանին ապօրինի, հակասահմանադրական ճանապարհով, հանցավորությամբ Ազգային ժողովի քվեարկությամբ հեռացնելուն և Հրայր Թովմասյանին ՍՍ նախագահի պաշտոնից զրկելուն,
- Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանին ապօրինի հեռացնելուն,
- Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին, Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանքից ազատած դատավոր Բորիս

Բախշիյանի դեմ շինծու գործ հարուցելուն ու կալանավորելուն,

- Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին ապօրինի հեռացնելուն,
- Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի ապօրինի նշանակմանը,
- Դատավոր Զարուհի Նախշաքարյանի լիազորություններն ապօրինի դադարեցնելուն,
- Գրիգորի Խաչատուրովին չկալանավորած Տիգրան Դավթյանի դեմ շինծու գործ հարուցելուն,
Այս ակտիվիստը, որն անգամ բանակում չի ծառայել, դավաճաններից կողմից արտոնություն է ունեցել բանակում ելումուտ ունենալու 44-օրյա ահաբեկչության ժամանակ։

Այս ակտիվիստը հանրության մեջ սերմանում է հակաիրավական, հակաժողովրդավարական, մարդու իրավունքների չեզոքացման մտքեր, այն է, որ Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին պետք է դատել առանց դատարանի։
Այս ակտիվիստին են դավաճանները վստահել իրենց համար սահմանադրություն գրելը։

Դատարանները քանդելու, դավաճաններին օժանդակելու, Արցախի ազատագրման գործում ներդրում ունեցած անձանց, հերոսների դեմ շինծու գործեր հարուցելու, ատելություն տարածելու օժանդակությունն է հանգեցրել այն աղետին, որի մեջ հիմա ապրում ենք։ Հետևաբար այս ակտիվիստն աղետի՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու դավաճանների կողմից հայերի ցեղասպանության աջակիցներից է, ինչպես նաև բրիտանական գործակալ է, որը երևում է աշխարհում Ռուսաստանի դեմ թշնամություն սերմանելու Integrity Initiative բրիտանական գաղտնի ծրագրի արտահոսքից։

Դավաճանին օժանդակողը նույնպես դավաճան է, և դավաճանության համակարգում դավաճանի հայցն առոչինչ է։

Իրական Հայաստանում ոչ թե նա պետք է հայց ներկայացներ դատարան, այլ Ազգային անվտանգության ծառայությունը չեզոքացներ այսպիսիններին։
Հետևաբար, լինելով իրական Հայաստանի քաղաքացի, հրաժարվում են դավաճանի դատավարությունից, քանի որ իրական Հայաստանում այն գոյություն չունի։

Որպես իրական ՀՀ քաղաքացի պատասխանատվությունս է դատական համակարգի մեջքն ուղղելը, այլ ոչ թե դատական համակարգը ջարդող աղետարարների խաղերին մասնակցելը։

Դատարանը քանդողի յուրաքանչյուր քաղաքական դատական հայց նոր հարված է դատարանի ու դատավորների մեջքին ու արժանապատվությանը, երբ դատարան քանդող աղետարարները չեն կրել իրենց համապատասխան պատիժը։

Այս ամենի հետ մեկտեղ առկա է իրավաբանական հիմնավորում այս ակտիվիստի հարուցածի առիթով, որը կօգտագործվի, երբ Հայաստանի դատական համակարգը կուղղի իր մեջքը և Հայաստանն իր հունի վրա կընկնի ու կլինի իրական Հայաստան, այլ ոչ՝ դավաճաններին պատկանող դատական համակարգով հակաՀայաստան։
Իրական Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ Հովհաննես Իշխանյան Վահանչերազի»,-գրել է Իշխանյանը: