կարևոր
4417 դիտում, 6 ամիս առաջ - 2023-09-28 23:39
Հասարակություն

«Մայր Հայաստան» շարժման գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործում

«Մայր Հայաստան» շարժման գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործում

«Մայր Հայաստան» շարժման գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործում: Այս մասին հայտնում են շարժման ֆեյսուքյան էջում;

«Մայր Հայաստան» շարժման հովանու ներքո 24-ժամյա ռեժիմով աշխատող կենտրոն է գործում, որտեղ Արցախից բռնի տեղահանվածները կարող են արագ աջակցություն ստանալ։ Կենտրոնի նպատակը մեր հայրենակիցներին բնակելի տարածքով եւ առաջին անհրաժեշտության իրերով ապահովելն է։

Բնակարանային կամ սոցիալական աջակցություն տրամադրելու կամ ստանալու ցանկություն ունեցողները կարող են դիմել հետեւյալ հեռախոսահամարներով․

095 198696

041 198696

044 198696