|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հյուսիսային Իրաքում Թուրքիայի զինված ուժերի երկու զինծառայող է սպանվել քրդերի հետ փոխհրաձգության արդյունքում. տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հղումով:
Նախարարությունը նշել է, որ «ահաբեկիչների» (թուրքերը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը համարում են ահաբեկչական) ու թուրք զինծառայողների փոխհրաձգությունը տեղի է ունեցել նախորդ օրը՝ «Ճանկ-կայծակ» (Pençe-Yıldırım) գործողության ընթացքում:
Զինծառայողներից մեկը տեղում մահացել է, մեկը վիրավորվել է ինքնաշեն պայթուցիկ սարքից ու տեղափոխվել հիվանդանոց: Որոշ ժամանակ անց նա մահացել է:
Նշենք, որ երեկ Թուրքիայի ՊՆ–ն հայտնել էր ևս մեկ սպանված թուրքի մասին, քրդերն էլ նշել էին, որ սպանված թուրքերի թիվը հասնում է 10-ի, կան բազմաթիվ վիրավորներ, և խոցվել են մի քանի ուղղաթիռներ։