Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ապրիլի 2-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կցուցադրվի «Տիգրան» 52 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը՝ նվիրված հայտնի հայ դաշնակահար Տիգրան Համասյանին: Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ադրիեն Ռիվոլիեն է:
Ֆիլմը պատմություն է մի երիտասարդի մասին, ով ողջ էությամբ տարված է երաժշտությամբ:
Ավելի վաղ Համասյանը yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ ֆիլմը ստեղծվել է ոչ իր նախաձեռնությամբ, ավելին` ինքն անգամ դեմ է եղել ֆիլմի ստեղծմանը. «Սակայն ես ու Ադրիենն ընկերացանք, և 3 տարի նա ինձ հետևեց աշխարհի տարբեր ծայրերում ու ստացավ թույլտվություն` ֆիլմ նկարելու»:
Ֆիլմը փաստավավերագրական է, այն ներկայացնում է Համասյանի ստեղծագործելու ընթացքը: Ֆիլմը նվիրված է Ադրիենի տատիկին, բայց քանի որ Ադրիենը շատ է նկարել Համասյանին ու իր տատին միասին, այն, Համասյանի կարծիքով, կարծես տատ ու թոռ հարաբերությունները ներկայացնի: