|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սասեքսի նախկին դուքսն ու դքսուհին դադարեցնում են համագործակցությունը բրիտանական 4 պարբերականների հետ՝ դրանցում սուտ տեղեկությունների հրապարակման պատճառով. գրում է The Guardian-ը՝ պարբերականներին հասցեագրված նրանց նամակին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Մասնավորապես, արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, չեն համագործակցի Mirror, Express, Daily Mail և Sun թերթերի հետ։
Ըստ թագավորական զույգի՝ այդ թերթերը ստի, ագրեսիայի և տեղեկատվության աղավաղման միջոցով փչացնում են մարդկանց կյանքը։ Հավելվում է՝ այդ մարդկանցից ոմանք ծանոթ են զույգին։