|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին թագավորական ընտանիքի պարտականությունները վայր դնելուց հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ ու պարզաբանել, որ այդ որոշումն իրեն հեշտ չի տրվել, սակայն այլ ելք չի եղել. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է BBC-ն:
«Երբ ես և Մեգանն ամուսնացանք, մենք այնքան ոգևորված էինք, լիահուսյ և այստեղ էինք՝ ծառայելու: Այդ պատճառով ինձ շատ է տխրեցնում այն, որ ամեն ինչ այսպես է ավարտվում: Իմ և կնոջս՝ պարտականությունների վայր դնելը հեշտ որոշում չէր: Դա տեղի է ունեցել ամիսների բանակցություններից և տարիների մարտահրավերներից հետո: Ես գիտեմ, որ միշտ չէ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել, բայց այս իրավիճակում այլ տարբերակ չկար», – ասել է արքայազն Հարրին:
Միևնույն ժամանակ նա հավելել է նաև, որ ինքն հույս ուներ ծառայել թագուհուն և երկրին՝ առանց հանրային ֆինանսավորման, սակայն դա անհնար է եղել:
Հիշեցնենք՝ արքայազն Հարրին և նրա կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը զրկվել են իրենց արքայական տիտղոսներից: Նրանք ստիպված կլինեն վերադարձնել հարկատուների 3 մլն դոլարը, որն օգտագործվել է իրենց կալվածքը վերանորոգելու նպատակով: