Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին դարձել է ջիհադական կազմակերպությունների նշանակետը:
Ինչպես գրում է Daily Mail թերթը, ծայրահեղական կայքերից մեկում հայտնվել է «Նացիստ Հարրին» 3 րոպե տեւողությամբ տեսաժապավենը: Դրանում արքայազնը պատկերված է Աֆղանստանում 2007-2008 թթ. ծառայության ժամանակ: Նա հայտարարում է, որ իր «բոլոր ցանկություններն իրականություն են դարձել», որ ինքը «մագնիս է գնդակների համար», նաեւ ստորացուցիչ արտահայտություններ է անում պակիստանցիների ու արաբների հասցեին:
YouTube-ում զետեղվելով` տեսաժապավենն անմիջապես բազմաթիվ` ատելությամբ լի մեկնաբանություններ է ստացել, օրինակ` «Թող Ալլահը նրան անիծի ու ոչնչացնի», «Թող դժոխքի բաժին դառնա» եւ այլն: Որոշ մեկնաբանություններում էլ նշվում է, թե Հարրի եւ Հիտլեր անունները սկսվում են նույն տառով, հետեւաբար Հարրին «բրիտանական թագավորական նացիստ» է:
Երկյուղներ կան, որ իսլամական կազմակերպությունները կփորձեն վրեժ լուծել արքայազնից Ուսամա բեն Լադենի սպանության համար: