կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 16:46
Մշակույթ

Մեգան Մարքլը վերադառնում է «կապույտ էկրան»

Մեգան Մարքլը վերադառնում է «կապույտ էկրան»

Մեգան Մարքլը մտադրություն ունի վերսկսելու դերասանուհու կարիերան. հայտնում է Yerkir.am-ը՝ Cosmo-ին հղումով:

Ըստ պարբերականի՝ Սասեքսի դքսուհին ցանկություն ունի նկարահանվել բլոքբաստերում:

Միևնույն ժամանակ՝  հավելվում է նաև, որ արքայազն Հարրիի կինն արդեն պայմանագիր է կնքել «Disney» ընկերության հետ. շուտով նա կհնչունավորի մուլտֆիլմերի հերոսներին:

Այնուամենայնիվ, Մարքլը դեռևս երազում է կինեմատոգրաֆիայի ու «կապույտ էկրանում հայտնվելու» մասին:

«Մեգանը մտադիր է վերադառնալ կինո։  Նա ցանկանում է դա անել սուպերհերոսների մասին ֆիլմում դեր խաղալով»,- վստահեցրել է դքսուհու աշխատակցուհիներից մեկը:

Չնայած հանգամանքին՝ Մարքլը գիտակցում է, որ նա որպես դերասանուհի աստղ չէ, բայց միևնույնն է՝ ենթագրերում նրա անունն արդեն իսկ կապահովվի նախագծի հայտնիությունը։

Հիշեցնենք՝ նախկին ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հետ ամուսնությունից հետո հրաժարվել էր դերասանուհւ կարիերայից: Սակայն, վերջերս Կանադա տեղափոխվելուց հետո Մարքլը կրկին քայլեր է ձեռնարկում՝ վերականգնելու նախկին «պաշտոն»-ը: