|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվել էր մայիսի 8-ին ժամը 13։00-ին։ Այս մասին տեղեկացրել էր Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
Սակայն, դատավոր Դանիբեկյանը կրկին արձակուրդ է վերցրել:
«Ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը դատավորը կլինի հերթական արձակուրդում»,-այս մասին տեղակացնում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։
Նշենք, որ այս Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական վերջին նիստը նշանակվել էր մարտի 17-ին, որը սակայն չէր կայացել դատավորի վատառողջ լինելու պատճառով։ Աննա Դանիբեկլյանը մարտի 13-ից անաշխատունակության թերթիկ է վերցրել, աշխատանքի վերադարձել է միայն այսօր։