Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրող դատախազների միջնորդությունը, որը վերաբերում էր պաշտպանական կողմի տարբեր տեսակի միջնորդությունների ներկայացման դատավարական իրավունքը սահմանափակելուն։
Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը չի կարող բավարարել մեղադրողների միջնորդությունը՝ համապատասխան կարգավորումների բացակայության պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր դատարանին՝ սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը:
«Կրկնելով, որ դատական քննությունը ձգձգելուն ուղղված այս գործողությունները կրել են համաձայնեցված բնույթ բոլոր ամբաստանյալների պաշտպանների կողմից և դրսևորվել են նրանց բոլոր միջնորդություններով, միջնորդում եմ ճանաչել ամբաստանյալների պաշտպանների գործողություններում միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասի ու դրանում միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը, անցնել դատաքննության՝ հնարավորություն տալով մեղադրողներին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը»,- ասել էր դատախազ Գևորգ Բաղդասարյանը:
Պաշտպանական կողմն էլ այսօր իր առարկությունները ներկայացնելով՝ ասել էր, թե դատախազությունը ներկայացրած միջնորդությամբ փորձում է զրկել ամբաստանյալներին իրենց պաշտպանության իրավունքից: