|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակվեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարանին՝ թույլ տալ Գևորգյանին ս․թ․ ապրիլի 6-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից և մեկնել Հռոմ՝ մասնակցելու ԵԽԽՎ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստին։ Հիբրիդային մասնակցություն այս դեպքում նախատեսված չէ, և Գևորգյանը չի կարող հեռավար մասնակցել։
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազներն առարկեցին՝ հիշեցնելով, որ նախկինում դատարանը մերժել է Գևորգյանի նմանատիպ միջնորդությունները։
Դատավոր Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը՝ թույլ չտալով Գևորգյանին՝ մեկնել Հռոմ։