Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Չինաստանում վերջին մեկ օրում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքով մահացածների թիվը ոչ մի մարդով չի ավելացել, բայց հիվանդանոցներում վարակակիրների թիվն աճել է 46-ով՝ հասնելով մինչև 1 107 մարդու. գրում է ՏԱՍՍ-ը՝ Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեին հղումով. հայտնում է -ը։
Նշվում է՝ երկրում վիրուսի տարածման ամբողջ ժամանակահատվածում առողջացել է վարակվածների 94,5 տոկոսը, այդ թվում՝ 76-ը վերջին մեկ օրվա ընթացքում: 2019 թվականի դեկտեմբերից հիվանդացածների թիվը կազմել է ավելի քան 82,3 հազար, իսկ երկրում թոքաբորբի հետևանքով մահացության պաշտոնական ցուցանիշը կազմում է 4 տոկոս (մահացել է 3,3 հազարից ավելի մարդ):
Հավելվում է՝ վերջին շրջանում Չինաստանում բավական սակավաթիվ են վարակման դեպքերը, միայն անցյալ օրվա ընթացքում հայտնաբերվել է 12 դեպք:
Վիրուսակիրների մեծամասնությունը ժամանում է արտասահմանից, միայն նախորդ օրը՝ 34 մարդ: Չինաստանում ընդհանուր գրանցվել է արտասահմանից եկած 1 534 վարակակիր, որոնցից 636-ն արդեն ապաքինվել է: