Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանում նոր անհայտ տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 47-ի, և գրանցվել է մահվան 12 դեպք. գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ Իրանի խորհրդարանի նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասիի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
«Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել 47 մարդու մոտ, նրանցից 12-ը մահացել են»,- նշել է Աբբասին:
Նախօրեի տվյալներով` Իրանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը 43-ն էին, և հաղորդվել էր մահվան 8 դեպքի մասին:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի: Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77.100 դեպք, որից ավելի քան 24․700 մարդ առողջացել է։
Ըստ ԱՀԿ տվյալների՝ Չինաստանի սահմաններից դուրս այս պահին մոտ 1800 վարակակիր կա:
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակվածներ կան: