|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների՝ վերջին 1 օրում աշխարհում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի ավելի քան 2800 դեպք, որոնցից 99-ը` մահվան ելքով: Այսպիսով, ընդհանուր առմամբ աշխարհում մինչ օրս կա կորոնավիրուսի ավելի քան 100 հազար վարակակիր, որոնցից միայն 80 հազար 700-ը` Չինաստանում: Ապաքինվածների թիվը հասել է 57 հազարի:
Մտահոգիչ է վիճակը Իտալիայում, Հարավային Կորեայում և հարևան Իրանում: Իտալիայում վարակակիրների թիվը 4636 է, մահացել 197-ը: Հարավային Կորեայում վարակվածների թիվը գերազանցել է 6700-ը, զոհերինը՝ 44-ը:
Իրանում պաշտոնապես հայտարարվել է` կա 4747 վարակակիր և 124 զոհ: Ադրբեջանում վարակակիրների թիվը հասել է 9-ի, Վրաստանում` 12-ի: