կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-06 11:53
Տարածաշրջան

Ըստ Telegraph-ի՝ Վրաստանը հաղթահարել է կորոնավիրուսը. համավարակի տարածվածությունը Հայաստանի հարևան երկրներում

Ըստ Telegraph-ի՝ Վրաստանը հաղթահարել է կորոնավիրուսը. համավարակի տարածվածությունը Հայաստանի հարևան երկրներում

Բրիտանական Telegraph օրաթերթը Վրաստանը բնորոշել է, որպես Covid-19 համաշխարհային պանդեմիան հաղթահարած պետություն։ Օրաթերթում տեղ գտած հոդվածը կրում է «Ի՞նչ կարող է սովորել Մեծ Բրիտանիան փոքր պետություններից՝ ամբողջական կարանտինից խուսափելու համար» վերնագիրը. հայտնում է Yerkir.am-ը։

Ըստ պարբերականի՝ Վրաստանը նախքան համավարակը չուներ բարձր առողջապահական անվտանգություն, իսկ երկիրը գտնվում էր միայն 42-րդ հորիզոնականում՝ հիվանդություններին պատրաստ լինելու ցուցակում։ Վրաստանն այդ ցուցակում զգալի զիջում էր եվրոպական երկրներին, միևնույն ժամանակ երկիրը, համեմատած եվրոպական երկրների, առավել առաջատար է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։

Մինչ օրս Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 188 վարակման դեպք, որից 36-ը ապաքինվել է, երկուսն էլ մահացել։

Հայաստանի հարևան երկրներից վարակման և դրա հետևանքով մահացությունների ցուցակում առաջատարը շարունակում է մնալ Իրանը՝ 58226 վարակման դեպքով, որից 22011-ը ապաքինվել է, 3603-ն էլ մահացել։

Հաջորդը Թուրքիան է, որտեղ վիրուսը շարունակում է ահագնանալ։ Գրանցվել է վարակման 27069 դեպք, ապաքինվել է 1042-ը, մահացել 574-ը։

Ադրբեջանում գրանցվել է 584 դեպք, ապաքինվել 32-ը, մահացել 7-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանում մինչ օրս գրանցվել է վարակման 833 դեպք, 62-ն ապաքինվել է, 8-ը մահացել։