| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            COVID-2019 կորոնավիրուսն աևդեն հասցրել է խլել 1874 մարդկային կյանք: Վերջին օրվա ընթացքում բռնկված համաճարակի հետևանքով միայն Չինաստանում մահացել է 99 մարդ. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Վիրուսային դեպքերի ընդհանուր թիվը 73 335 է:
Նշվում է՝ առողջացել է 12 799 պացիենտ, սակայն դեռևս հիվանդ է 58 662-ը, իսկ նրանցից 17 795-ը ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է:
COVID-19 կորոնավիրուսի 454 դեպք է ախտորոշվել Diamond Princess զբոսանավի հիվանդների շրջանում, որը փետրվարի 3-ից ճապոնական Յոկոհամա նավահանգստում կարանտինի մեջ է: Նավում ընդհանուր առմամբ կա 3700 ուղևոր:
Ըստ նախնական պլանի՝ նավը պետք է երկշաբաթյա շրջագայություն կատարեր Կագոշիմա – Հոնկոնգ – Օկինաուա երթուղով, բայց այն կարանտինի մեջ են դրել, երբ Հոնկոնգում ափ իջած ուղևորներից մեկի մոտ կորոնավիրուս էին հայտնաբերել:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: Այս պահի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 1770-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 70 548-ի: