|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժամանակը» երեկ տեղեկացել էր, որ կառավարությունն իր երեկվա նիստում աննախադեպ շռայլություն է ցուցաբերել եւ Երեւանի համայնքային սեփականություն հանդիսացող Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում ավելի քան 1000 քմ մակերեսով տարածքը նվիրաբերել է «Երեւան, իմ սեր» հիմնադրամին` բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով: Ընդ որում` նվիաբերվող տարածքի շուկայական արժեքը շուրջ 1 մլն դոլար է:
Ուշագրավն այն է, գրում է թերթը, որ հողատարածքի փաստացի նոր տերը Տիգրան Սարգսյանի պոտենցիալ մրցակից, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է: Տեւական ժամանակ խոսակցություններ են պտտվում, շարունակում է թերթը, որ հնարավոր է նախագահի ընտրություններից հետո վարչապետի փոփոխություն լինի, եւ հենց Ա. Սարգսյանի անունն է շրջանառվում որպես հավանական վարչապետ: Գուցե նման նվերից հետո Ա. Սարգսյանը հրաժարվի վարչապետ դառնալու մտքից, եզրակացնում է «Ժամանակը»: