Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ ԶՈւ 11 գործող ատոմային ավիակիրներից 4-ում Covid-19 կորոնավիրուսի բռնկումներ են: Այդ մասին, ըստ EADaily-ի, հաղորդել է ճապոնական JB Press կայքը. տեղեկացնում է yerkir.am-ը:
Ըստ ճապոնական լրատվամիջոցի տեղեկությունների` «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրին, որի անձնակազմի` կորոնավիրուսով վարակված լինելու մասին բազմիցս տեղեկացվել է, միացել են «Ռոնալդ Ռեյգան» ( գտնվում է Յոկոսուկեի ամերիկյան ռազմածովային բազայում), «Կառլ Վինսոն» և «Նիմից» ավիակիրները:
«Չնայած դրան` CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը պնդում էր, թե «ամերիկյան զինված ուժերում բացակայում են անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման համակարգը գործի դնելու խնդիրները»»,- ասվում է ճապոնական կայքի հոդվածում:
Ընդգծվում են նաև Էսփերի այն խոսքերը, թե «ռազմածովային ուժերի 100 հազարանոց խմբավորումն արտասահմանում պահպանում է աչալրջության անհրաժեշտ մակարդակը և շարունակում է Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի զսպումը»:
«Ելնելով այն ամենից, ինչ ներկայումս գիտենք կորոնավիրուսի մասին, աշխարհի բոլոր ռազմական նավատորմները խոցելի են: Դրա հիմնական պատճառը օդի շրջանառության համակարգն է: Նավի օդափոխանակության համակարգ ատոմային, կենսաբանական և քիմիական տարրերի ներթափանցումը չթույլատրելու համար դրանում բարձր ճնշում է պահվում: Ժամանակ առ ժամանակ նավի ներքին տարածքներից օդը դուրս է մղվում: Միաժամանակ սահմանափակվում է արտաքին օդի մուտքը: Նավում ստեղծվում է օդային փակ տարածություն, ինչն էլ կորոնավիրուսին տարածվելու հնարավորություն է տալիս»,- պարզաբանել է ճապոնացի ռազմական փորձագետ Տակասի Ֆուկույաման:
Ըստ նրա` ծովային նախկին սպաներից մեկը անմիջապես գնահատել էր իշխանությունների` Diamond Princess զբոսանավում կարանտին հայտարարելու սխալ լինելը նույն պատճառով: Հարկավոր էր ուղևորներին դուրս բերել նավից և կարանտին իրականացնել ափին` հատուկ մեկուսարաններում:
«Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը, «Բունկեր Հիլ» հրթիռային հածանավի ուղեկցությամբ, Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում արշավից հետո մարտի 5-ին մտել էր Վիետնամի Դանանգա նավահանգիստը, և չորս օր շարունակ 4,5 հազար նավաստի ափ էր իջել: Քանի որ ամերիկացի զինծառայողները կորոնավիրուսի թեստեր չէին ունեցել, բավարարվել էին միայն ջերմությունը չափելով: