Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
The New York Times-ը ներկայացնում է The Associated Press-ի հարցազրույցը Թալեաթ փաշայի հետ, որի ընթացքում նա խոսել է ինչպես Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դերակատարության, այնպես էլ «սրբազան պատերազմի» մասին: Թալեաթը նշել է, որ սրբազան պատերազմը փաստ էր` չնայած թշնամիների պնդումներին, նաև ավելացրել է, որ քրիստոնյաները մահմեդական աշխարհի թշնամիներն են:
Օսմանյան կայսրության ամենազոր նախարարը հայտարարում է, որ հակամարտությունն իրենց դեմ էր ուղղված
«Թուրքիան պատերազմ է հայտարարել առանց Գերմանիայի կոչի կամ որևէ այլ ազդեցության: Միակ շարժիչ ուժը Կայսրության պաշտպանությունն էր: Երկիրը միացել էր ռազմական գործողություններին միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի գործողությունները ստիպել էին համապատասխան միջոցներ ձեռնարկել: Իսկ այսօր Թուրքիան ձեռնամուխ է եղել բոլոր այն քայլերի իրականացմանը, որոնք անհրաժեշտ են պատերազմը մինչև վերջ հասցնելու համար»:
«Սրբազան պատերազմը չի սպառնում քրիստոնյաներին, սակայն այն փաստ է, որը պետք է հաշվի առնեն մահմեդական աշխարհի թշնամիները: Օսմանյան կայսրության քրիստոնյաները, որոնք անմասն չեն մնում երկրի ճակատագրից, չեն տառապում այս իրավիճակում ստեղծված պայմաններից, իսկ դրան հակառակող պնդումները բրիտանական, ֆրանսիական և ռուսական ինտրիգների արդյունք են: Դա արվում է Օսմանյան կայսրությունից ավելի ցածր կանգնած չեզոք երկրների՝ Թուրքիայի դեմ ճնշումներ իրականացնելու նպատակով»:
The Associated Press-ին տված հարցազրույցում այդ օրը, վերը նշված հայտարարություններից բացի, Թալեաթը խոսել է նաև Թուրքիայի ռազմական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ: «Այսօր կառավարությունում Թալեաթ փաշան զբաղեցնում է ներքին գործերի և ֆինանսների նախարարների, ինչպես նաև ջրային պաշարների նախարարի պաշտոնները: Երկու շաբաթ առաջ նշանակվել է նաև պատերազմի նախարար: Արդյունքում ` նա կառավարությունում ստանձնել է 4 կարևորագույն պաշտոններ: Նա Երիտասարդ թուրքերից է և այժմ, անկասկած, Թուրքիայի ամենակարևոր մարդն է: Ամենուր ուշադիր են նրա խորհուրդների նկատմամբ, նա գրեթե կառավարում է Օսմանյան կայսրության հանրային գործերը»:
The Associated Press-ի թղթակցին Թալեաթը դժգոհել է օտար թերթերից, որոնց թվում էր նաև ամերիկյան մամուլը, որն Անտանտի ճնշման տակ ակնհայտորեն ուշադրություն չի դարձնում Թուրքիայի և երիտթուրքերի դերակատարությանը: «Ռուսների և բրիտանացիների պես հրահրում են ռազմական գործողություններ ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում», - հայտարարել է Թալեաթ բեյը` հավելելով. «Ջանքերի արդյունքում մեր նավատորմը Բոսֆոր էր հասել»:
«Թուրքիան պատրաստ է շարունակել պատերազմը՝ ավարտին հասցնելով եվրոպական հակամարտությունը: Այն փաստը, որ մենք ի զորու ենք դիմակայել մեզանից 3 կամ 4 անգամ ավելի ուժեղ թշնամուն մեր 4 ճակատում միաժամանակ և մոբիլիզացնել ավելի քան 1 մլն զինվորից կազմված բանակ, ինչպես մեր, այնպես էլ մեր դաշնակիցների համար մեծագույն նշանակություն է, իսկ մեր դաշնակիցների համար՝ թանկարժեք առավելություն»:
Ապա հարցազրույցն անդրադարձել է սրբազան պատերազմին: Պատասխանելով այս թեմայի վերաբերյալ հարցին՝ Թալեաթ բեյն ասել է, որ սրբազան պատերազմը փաստ էր, չնայած թշնամիների պնդումներին, և ավելացրեց, որ քրիստոնյաները մահմեդական աշհարհի թշնամիներն են: «Ռեպրեսիվ քաղաքականության» մասին հաճախ տրվող հարցին նախարարը պատասխանել է. «Ռազմական գործողությունների հետ կապված` Թուրքիան որոշել է՝ ինչ պատասխան գործողություններ պետք է կիրառի, եթե Անտանտը գործի միջազգային իրավունքով սահմանված կանոնակարգի դեմ»:
«Ռուսաստանը մեր ոխերիմ թշնամին է, իսկ Մեծ Բրիտանիան՝ այն ուժը, որը նվաճել է իսլամը,- ասաց նախարարը: - Ոչինչ այնքան լավ չի նկարագրում ժողովրդի ոգևորությունը, ինչպես Կայսրության բոլոր անկյուններում կամավորական գնդերի ձևավորումը»:
«Իսլամի վշտացած աչքերն այսօր նայում են թուրքին, որոնք իսլամի ստեղծման ժամանակ եղել են Մուհամեդի բարյացակամ աշակերտները: Օսմանյան զորքերի հաջողությունը կարող է ունենալ միայն մեկ արդյունք՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ենթակայությունը մահմեդականներին: Պարսկաստանն այն կենդանի խորհրդանիշն է, ինչի կարող է վերածվել Թուրքիան, եթե չմասնակցեր այս պատերազմին»:
Ապա խոսք է գնացել Թուրքիայի ռազմական պաշարների մասին, և այս կապակցության Թալեաթ բեյը, թեև զուսպ կերպով, սակայն քննարկել է Թուրքիայի դաշնակիցների քաղաքական և ռազմական իրավիճակը: Այս կապակցությամբ նա ասել է. «Այս իրավիճակն ինձ համար անգերազանցելի է բոլոր տեսանկյուններից: Ես իրավասու չեմ դատել ռազմական հարցեր: Միայն գիտեմ, որ գերմանացիները շարունակաբար այնպես են կռվում ֆրանսիական և ռուսական տարածքներում, որ թշնամիները չեն հանդգնում գնալ պաշտպանական հարձակման: Գերմանացիների ռազմածովային գործողությունների մասին Թուրքիայում խոսում են դրական զարմանքով, նրանց ծովային մարտական գործողություններն արժանանում են մեր պաշտոնական հիացմունքին»:
Աղբյուրը՝ armeniangenocide100