|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ամերիկյան Associated Press տեղեկատվական գործակալությունը մեղադրում է ԱՄՆ արդարադատության նախարարությանն իր լրագրողների հեռախոսները գաղտնալսելու մեջ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարությունը գաղտնի ստացել է գործակալության լրագրողների` անցյալ տարվա ապրիլից մայիս տեղի ունեցած հեռախոսազրույցների ձայնագրությունները: Ենթադրաբար դա արվել է ԿՀՎ-ի` «Ալ Քաիդա»-ի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունների հետաքննության շրջանակներում:
Գործակալության տնօրենն ընդգծել է, որ դա ոչ մի բանով չի արդարացվում: «Մենք նախարարության այդ գործողությունը համարում ենք գործակալության` տեղեկատվություն հավաքելու եւ իրադարձությունները լուսաբանելու սահմանադրական իրավունքի լուրջ խախտում»,- հայտարարել է նա:
Իր հերթին, Սպիտակ տունը հերքում է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ ոչ մի կապ չունի այդ գործի հետ, իսկ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ շատ «զգույշ եւ ուշադիր է» այն հարցերի նկատմամբ, որոնք վերաբերում են մամուլի ազատությանը: