|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱՄՆ նախագահի աշխատակազմը, առանց պատճառաբանության, դադարեցրել է միջուկային մարտագլխիկների մասին տեղեկատվության բացահայտման պրակտիկան: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, հայտնում է Associated Press-ը` ընդգծելով, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարության ոչ վաղեմի նամակում, որը ուղարկվել է ամերիկացի գիտնականների ֆեդերացիա, պաշտոնյաներն առաջին անգամ հրաժարվել են բացահայտել համապատասխան տվյալները:
Նշվում է, որ վերջին անգամ այդ տվյալները հրապարակվել են 2018-ին: Ըստ Սպիտակ տան` 2017-ի սեպտեմբերի դրությամբ ԱՄՆ-ն ունեցել է 3,8 հազար միջուկային մարտագլխիկներ:
Գործակալությունը նշում է, որ ռուսական իշխանությունները նույնպես գաղտնի են պահում միջուկային մարտագլխիկների մասին տեղեկությունը:
Ի դեպ, Պենտագոնը հրաժարվել է պատասխանել AP-ի հարցմանը: